Tuesday, May 15, 2018

Թավշյա հեղափոխություն կամ Հայաստանի նոր էջեր


Այս մեկ ամսվա ընթացքում ակտիվություն չեմ ցուցաբերել, չնայած քաղաքի ակտիվությանը: Բայց նոր «արթնացած» քաղաքը թույլ չտվեց անտարբեր մնալ ոչ մեկին, այդ թվում նաև ինձ: Ինչքան էլ ցույց տվեցի, որ ինձ համար մեկ է, միևնույն է հոգուս խորքում անհանգստացել եմ նրանց համար, ովքեր մասնակցում էին ցույցերին: Հրապարակ գնացի միայն ապրիլի քսաներեքին: 
Այդ օրը իսկապես ուրախ էի, բայց, եթե անկեղծ լինեմ՝ ոչինչ չեմ արել: Ուրախ էի այն մարդկանց համար, ովքեր այդքան ջանք թափեցին, ովքեր պայքարեցին: Իսկ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու օրը ուրախությանս չափ չկար: Դա հաղթանակ էր, որին մասնակցել եմ նաև ես: Հետո ինչ, որ իմ քայլերը փոքր են եղել, բայց՝ եղել են: Դա հաղթանակն էր ամբողջ ազգի: Այն ազգի, որ անցել է այդքան բանի միջով: Հանրապետության Հրապարակը լցված էր մարդկանց հավատով, համառությամբ, միասնությամբ: Մարդիկ ինչքան էլ համախմբված լինեին նրանց հարկավոր էր առաջնորդ և Նիկոլ Փաշինյանը շատ լավ կատարեց առաջնորդի դերը և նրա շնորհիվ Հայաստանը մտավ նոր փուլ: Այդ հաղթանակով ոչ թե ամեն ինչ վերջացավ, այլ Հայաստանի համար նոր էջ բացվեց: Էջեր, որոնք դեռ պետք է հետագայում կարդան վերլուծեն ու սովորեն:

No comments:

Post a Comment