Tuesday, January 30, 2018

Ժպիտ...

Մեծ վարպետը երջանիկ մարդ էր: Նրա դեմքից ժպիտը չէր պակասում: Նույնիսկ հիմա երբ նա մահանում էր: Թվում էր թե ուրախությամբ էր դիմավորում մահը: Նրա շուրջը նստած աշակերտներից մեկը հարցրեց, թե ինչպես է նա ժպտում այն ժամանակ երբ մահանում է: Վարպետը ժպաց և պատասխանեց.
- Շատ տարիններ առաջ ես եկա իմ վարպետի մոտ: Ես տասնյոթամյա տղա էի, իսկ վարպետը՝ յոթանասուն, բայց նա ուրախ էր և ժպտում էր: Երբ հարցրի թե ինչպես նա պատասխանեց. «Ցանկացած մարդ իր մեջ ազատ ընտրության հնարավորություն ունի: Ամեն անգամ, աչքս բացելուց մտածում եմ ինչ օր է այսօր ՝ երանություն թ՞ե տառապանք և ես չի գիտես ինչու ամեն անգամ ընտրում եմ երանությունը: Դա իմ կարծիքով բնական է:»

Sunday, January 21, 2018

Դեմքի խնամք

Մենք ՝ ավագ դպրցի սովորողներով, ընկեր Քրիստինեի հետ նախագիծ ենք անում: Նախագիծի անվանումը շատ պարզ է՝  «Դեմքի խնամք»: Նախագծի շրջանակներում սովորում ենք դեմքի մասին հոգ տանել տարբեր դիմակների շնորհիվ: Հենց առաջին հանդիպման ժամանակ մի քանի դիմակ սարքեցինք: Բոլոր դիմակները ունեն հեշտ պատրաստման ձև և չեն պահանջում շատ բաղադրիչներ:

Friday, January 19, 2018

Նամակ իմ թուրք ընկերոջը

Բարև: Ես Նարե Մամիկոնյան եմ: 14 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահալիրում: 10-րդ դասարանում: Ուրախ եմ, որ ապրում եմ Հայաստանում ՝ Երևանում: Ապագա մասնագիտություն չունեմ: Դեռ չեմ որոշել, բայց դեռ տարի ունեմ` կհասցնեմ: Երգում եմ երգչախմբում:

Saturday, January 13, 2018

Դինո Բուցատի «Առնետները». վերլուծություն

Բոլորը ինչ-որ բանից վախենում են և դա սովորական բան է: Բոլորի հոգում ապրում են առնետներ: Առնետները՝  վախերն են: Այն վախերը, որոնք քեզ կրծում են ներսից: Որոշները այդ առնետներին քշում են, իսկ որոշները թույլ են տալիս կրծել իրենց հոգին:

Thursday, January 11, 2018

Տարեհաց. Ծիսական խոհանոց

Հունվարի 8-ից 26-ը` ուսումնական երկրորդ շրջանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ձմեռային-ուսումնական ճամբար է, որի ընթացքում Ավագ դպրոցում իրականացվում է նախագծային ուսուցում: Նախագծերի ցանկում ներառված է նաև «Ծիսական խոհանոց» նախագիծը, որի ընթացքում խումբը պատրաստում է ազգային-ավանդական-հայկական ճաշատեսակ-կերակրատեսակներ: 10-րդ դասարանի մի խումբ սովորողներ ընտրել են այս նախագիծն, ու աշխատանքային վիճակը սկսված է: