Sunday, December 17, 2017

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ, ով սրինգ էր նվագում: Նրա նվագը երբեմն շատ անսովոր էր լինում և անցորդները կանգնում ու լսում էին: Նա նվագում էր այն անմենի մասին, ինչը տեսնում էր: Մի օր նա սկսեց լսել մարդկանց: Նրան ասում էին, որ աշխարհը այնպեսին չէ ինչպես ինքն է տեսնում: Աղջիկը լսեց նրանց, իսկ սրինգը դադարեց երգել:
- Ինչու էլ չես նվագում, սրինգ- հարցրեց աղջիկը:
- Դու էլ ինձ չես լսում- պատասխանեց սրինգը:
Աղջիկը նստեց և լաց եղավ: Նա չէր կարող առանց սրինգի ապրել: Դա միակ բան էր, որ նա կարղանում էր:

- Դու եթե ինձ լսում ես, ուրմեն կենտրոնացիր: Սուրբ Ծննդյան տոնին կբացվի երկու աշխարհ: Մեկը աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով, իսկ մյուսը՝ քո աչքերով: Բայց ապագաիտ համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու ընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, դու կսկսեց լսել ուրիշների կարծիքը: Իսկ եթե ընտրես աշխարհը քո աչքերով, դու կսկսես նորից նվագել: Բայց այլևս ոչ ոքի չես լսի ու չես` չսխալվի: Մի քանի օր անց Սուրբ Ծննունդ էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին ինչ-որ բան քննարկել, բայց աղջիկը նրանց չէր լսում: Նա մտածում էր, որ աշխարհը ընտրել: Սեղանի շուրջ հավաքվածներից մեկը ասաց. «Ես չեմ կարող գրել պիեսներ, ինչպիսի գրել է Շեքսպիրը: Սակայն ես կարող եմ գրել իմ պիեսները»:  Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը հասկացավ, որ ամեն մարդ ունի իր առավելությունը: Շատերը մոռացել են այդ մասին և ուրիշների լսելուց բացի ոչինչ չէն անում: Աղջիկը վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին՝ ուշադրություն հրավիրելով: Նա ուզում էր նվագել: Նրա ծնողները հպարտանում էին իրենց դստրով: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել բոլորը լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սուրբ Ծննդյան տոնին իրենց տանը այդպիսի հրաշքներ կլինեն: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

No comments:

Post a Comment