Thursday, September 14, 2017

Ծիծաղները ՝ մարդիկ

Ծիծաղ… Երբ դու ծիծաղում ես… այն քո սրտից է գալիս, զրնգում ուրիշների ականջների մեջ: Ամեն անգամ քո ծիծաղը նո՞ւյննէ  լինում, իսկ քո հոգի՞ն, իսկ քո զգացմունքնե՞րը… դրա՞նք էլ  են նույնը լինում: Դրանք տարբեր են. ամեն անգամ զգացմունքները տարբեր են լինում: Դու կարող ես ծիծաղել, բայց քո հոգում մռայլություն լինի: 
Ծիծաղի տեսակներից մեկը՝ ծիծաղ, երբ ուզում ես արտասվել: Դա ամենահաճախ հանդիպող տարբերակներից է: Մյուսը՝ ուղղակի ծիծաղ, երբ ծիծաղում ես ծիծաղելու համար: Ու իմ սիրելի ծիծաղը, որն ինձ հետ պատահում է շատ հազվադեպ , ծիծաղ, երբ ուզում ես ծիծաղել: Ծիծաղները մարդկանց են նման: Նրանք էլ փոփոխվում են… նրանք էլ են թաքցնում իրենց զգացմունքները: Կան մարդիկ, ովքեր ծիծաղի նման են ՝ լսելուց հետո չես ուզում լռեցնել նրան… հեռացնել քեզնից: Ծիծաղը հզոր ուժ է: 

No comments:

Post a Comment