Wednesday, June 7, 2017

Համբերության հանդես

Դու խաբում ես բոլորին, քեզ՝ նույնպես: Երբ ուզում ես թռչել, բայց վախենում ես: Դու վախենում ես, որ մի օր կմեռնես  շանթահար լինելուց կամ՝ որպես թռչնակ, ինչ որ «բարի» մարդու կրակոցից: Վախենում ես, որ քեզ ոչ մեկ չի ընդունի, բայց դու տեղյակ էլ չես, որ քո առանձնահատկությունը ավելի է գեղեցկացնում քեզ: Վախենում ես, որովհետև դու թևեր չունես: Հնարավորություն չունես պոկվել այս հողից, քեզ մի պահ ամենազոր զգալ. չես կարող՝ դու ընդմիշտ կպած ես հողին:
Երբ ուզում ես ամբողջ ձայնով գոռալ, որ սիրում ես: Բայց դու վախենում ես նորից ու նորից: Վախենում ես, որ քեզ չեն հասկանա: Վախենում ես, որ դու ուղղակի ծիծաղի առարկա կդառնաս ուրիշների համար: Դու վախենում ես, որ այդ խոսքերը չես լսի, և՝ ուրիշի շուրթերից: Դու ուղակի վախենում ես. և ի՞նչ է քեզ մնում անել… Ճիշտ է զինվել համբերությամբ: Ձևացրու, որ դու համբերատար սպասում ես այն օրվան, որն այդպես էլ չի գալու: Բայց իրականում ուզում ես գոռալ… գոռալ այնպես որ բոլորը լսեն, բայց…: Բայց դու գերադասում ես մի հանդես խաղալ… համբերության հանդես:

No comments:

Post a Comment