Sunday, May 7, 2017

Էլեկտրական հոսանք

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է: Նման մասնիկները կարող են լինել մետաղներում, էլեկտրոլիտներում, գազերում, վակումում և կիսահաղորդիչներում: Երբեմն էլեկրական հոսանք է կոչվում նաև շեղման հոսանքը, որը առոջանում է էլեկտրական դաշտի փոփոխությունների ժամանակ:
Էլեկտրական հոսանքը ունի երեք տեսակ: Առաջին հաստատուն հոսանք, երկրորդ ̀ փոփոխական տեսակ և վերջինը իմպուլսային էլեկտրական հոսանք: Նյութի մեջ էլեկտրական հոսանքի առկայության համար անհաժեշտ է լիցքավորված նյութ, սակայն պետք է ունենա ազատ մասնիկներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով կամ այդ մասնիկների վրա պետք է ուժ ազդի և  ստիպի շարժվել մի որոշակի ուղղությամբ: Սակայն որպեսզի էլեկտրական հոսանք անցնի, պետք է ունենա հոսանքի աղբյուր: Հոսանքի աղվյուրը մի սարք է, որի միջոցով հաղարդչում  էլեկտրական դաշտ է առաջանում:
Կա հոսանք հայտնաբերելու մի քանի միջոց: Հոսանք անցնելու ժամանակ հաղորդիչը տաքանում է, դա կոչվում է հոսանքի ջերմային ազդեցություն: Աղերի, թթուների, ալկալիների լուժույթները հոսանքի լավ հաղորդիչներ են: Երբ հոսանք է անցնում նրանց մեջի նյութերը անջատվում են և նստում լուծույթի մեջ գտնվող մետաղական հաղորդիները մակերեսի վրա, սա կոչվում է հոսանքի քիմիական աղդեցություն: Կա նաև երրորդ եղանակը հաղորդիչը, որի միջով հոսանք է  անցնում, ձեռք է բերում մագնիսական հատկություններ: Այդ հաղորդիչը մագնիսների նման իրան է ձգում երկաթյա առարկաները: Կոչվում է հոսանքի մագնիսկան աղդեցություն: Վերջին չորորդ եղանկա դա կենդանու մարմնի միջով հոսանք է անցնում, կենդանու մկանները կծկվում են: Կոչվում է հոսանքի կենսաբանական ազդեցություն: Հոսանքը հաշվում են ամպերով և վոլտերով:

Նյութը պատրաստեցին ̀ Նարե Մամիկոնյանը և Շուշան Ադամյանը

No comments:

Post a Comment