Sunday, September 25, 2016

Իմ ուսուսցիչուհին միյակ և անկրկնելին...

Ես չեմ ուզում պատմել իմ սիրել կամ չսիրելի ուսուցիչների մասին, պատմելու եմ իմ առաջին ուսուսչուհու ̀ իմ ընկեր Լուսինեի, կամ ինչպես բոլորը գիտեն ̀ Լուսինե Փաշայանի մասին: Նա ոչ միայն մեր ուսուսչուհին էր, այլև մեր դպրոցի ̀ Նոր դպրոցի տնօրենը: Հիշում եմ,  երբ նա դարձավ տնօրեն, միևնույն էր, նա միշտ ժամանակ էր գտնում մեզ համար: Երբ մտնում էինք գրասենյակ, նա միշտ մեզ գրկում էր և ինչ- որ բանով հյուրասիրում: Խենթություններ շատ էինք անում:

Thursday, September 22, 2016

Իմ երազած Հայաստանը...

Իմ երազած Հայաստանը այն չէ ինչ հիմա է: Առաջին բանը, որ ուզում եմ հզոր Հայսատան  ունենալն է: Երբ հզոր լինենք կունենանք զարգացած և տեխնոլոգիպես հարուստ երկիր: Կունենանք շատ աշխատատեղեր, հարուստ տնտեսություն, երկրի մասին հոգացող մարդիկԿարծում եմ ̀ այդ դեպքում արտագաղթը կվերանա: Ուզում եմ հզոր բանակ̀   ուժեղ ու քաջ զինվորներով: Նրանք կլինեն մեր սահմանը պաշպանողները

Tuesday, September 20, 2016

Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին...

«Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:
Ինչ եք կարծում՝ ինչու է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն:

Երբևէ պատկերացրել եք, որ մենք ̀ հայերս, դադարենք խոսել հայերեն: Երբեք այդ մասին չեմ մտածել, բայց հիմա հանկարծ մտքովս անցավ: Հիմա ուրիշ հարց. լսե՞լ եք մի երկրի մասին, որը անկախ է, բայց չի խոսում իր պետական լեզվով:

Thursday, September 15, 2016

Մեր առաջին այցը Գյումրի որպես լրագրող

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական 11-րդ հավաքի արտագնա կլոր սեղանի նախագծով այցելեցինք Գյումրու Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 ավագ դպրոց: Դպրոցը 75 տարվա պատմություն ունի, համագործակցում է Գերմանիայի և Ավստրիայի քույր դպրոցների հետ:Ունի կայք, որը, ճիշտ է, մեր կրթահամալիրի կայքի նման չի թարմացվում, բայց հրապարակվում են դպրոցի իրադարձությունները, իրենց բաց դասերը:
Մեզ մեծ ջերմությամբ դիմավորեցին, շատ բարձր տրամադրությամբ: Մենք նախ անցկացրեցինք մեդիադաս, որի ընթացքում ներկայացրեցինք մեր կրթահամալիրը, կայքը, մեր նախագծերը, ակումբները, մեր մասին ամեն ինչ: Գյումրեցի աշակերտներին հատկապես հետաքրքրեց մարզաձևերի լայն ընտրությունը, մեդիաուսուցումը, ընտրությամբ գործունեությունը, մեր գրադարանը: Նրանց շատ ոգևորեց «Բարձունքի նվաճում» նախագիծը: 

Monday, September 12, 2016

Եռօրյա Սևան


Ամսի 9-11-ը մենք ̀ մի խումբ ճամբարասերներ, անցկացրինք Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարում: Միսս Բուշի, ընկեր Մարալի և մի քանի վեցերով , երկու ութերով,երկու իններով և մեկ տասով հանգստանում էինք Սևանի ափին ̀ վրաններում: Խաղերով, խոսելով, ծիծաղելով, հայոց լեզվի ֆլեշմոբով, լողալով, բարձունք հաղթահարելով, և մեր շրջապատը մաքրելով, վիճելով (դե իհարկե ամեն ճամբարի ամենակարևոր մասից մեկը), հաշտվելով երեք անմոռանալի Սևանային օր անցկացրինք:
Ամեն ինչ նույնն էր մինչև ավտոբուս նստելը, տեղավորվելը.ինչպես միշտ առավոտյան պարապմունք, երգեր, պարեր և բարձր տրամադրություն: Առաջին դասից անմիջապես հետո շատ հարմար տեղավորվեցինք ավտոբուսում և ժպիտներով շարժվեցինք Գեղամա հրաշքին ընդառաջ: Ճանապարհը երկար էր ̀ գրեթե երկու ժամ, ու մի քիչ էլ ձանձրալի, բայց շատ սպասված: Երբ տեղ հասանք Սևանը ժպիտով մեզ ողջունեց, ու այնպես էր շողում այնպես, որ անընդհատ ուզում էիր նայել նրա փայլին ̀ գիշեր թե ցերեկ: Այնտեղ մեզ նաև երկու շուն դիմավորեցին  ̀ Մաքսը, իսկ մյուսի անունը չեմ հիշում:

Wednesday, September 7, 2016

Աղասի Այվազյան «Եկեղեցի»

axasi-ayvazyanԻնձ համար Աղասի Այվազյանի «Եկեղեցի» էսսեն ավելի շատ նման է առակի: Երբ կարդացի այս տողերը̀  «Հավատացյալը մոմ էր վառում` իր թշվառաքրտինք հոգեկան կուտակումները ուղղելով երկինք», «Մաթեմատիկոսը մոմ էր դնում հավուր պատշաճի` ընկերոջ  կողքին լինելու համար»: Այն սովորեցնում է ոչ թե մոմ վառել, այլ միշտ ընկերոջ, հարազատի և ընտանիքի կողքին լինել: Հոգևոր կապը նրա համար ամենակարևորն էր: