Wednesday, April 20, 2016

Ես և ուզում եմ և չեմ ուզում լինել ջուր...


Image result for ջուրԵս և ուզում եմ, և չեմ ուզում լինել ջուր:Ուզում եմ լինել, որովհետև կխառնվեմ գետակներին և կճանապարհորդեմ ամբողջ աշխարհով:Կտեսնեմ, թե ինչպես են աշխատում մարդիկ:Ուզում եմ,որովհտև ես պետքական եմ, և ամեն մարդ օգտագործում է ինձ:Բայց հենց այդ պատճառով չեմ ուզում լինել ջուր,քանի որ ինչը շատ պետք է գալիս, այն սկսում են շատ և անխնա օգտագործել:

Thursday, April 14, 2016

Իմ լուսաբացը...

Իմ կյանքի ամենագեղեցիկ լուսաբացը եղել է գարնանը:Այդ օրը սովորական օր էր:Սովորականից ավելի շուտ էի արթնացել:Բոլորը դեռ քնած էին:Նայեցի պատուհանից, տեսա,որ լուսամփոփները դեռ վառվում էին,ծառերի վրայի բողբոջները բացվել էին և դարձել էին փոքրիկ ծաղիկներ:Քանի որ լուսաբաց էր, չենք մոռանում այդ գույները ̀ վարդագույնը,նարնջագույնը,շատ բաց կարմիրը և նուրբ դեղինը:

Tuesday, April 5, 2016

Աղայանական ընթերցումներ

Գլուխ Ա


Աղայանը կարծում է,երբ միաժամանակ  զարգացնում կամ կրթում են մարմինը,հոգին և խելքը դա կոչվում է դաստիրակել:Դա այդպես է:Մարդը կյանքում պետք է կրթի հոգին որպիսի մնա առաքինի, խելքը ̀ խելացի և մարմինը ̀ ուժեղ և դիմացկուն:Բայց մեր օրերում դա հաճախ է պատահում,երբ երեքից ոչ մեկ չի պակասում:Հիմա մարդիկ շատ անբան են և նույնիսկ չեն հետևում արտաքնին:Կարծում եմ աշխարհի ամենադժվար գործը ուուսչուհի լինելն է:Քանի որ դրա համար պետք է և զարգացնել խելքը և մարմինը:Իսկ հոգին ավելի շատ կարծում եմ ձևավորվում է քո շրջապատում:Լավ շրջապատ ̀ լավ հոգի:

Գլուխ Բ.

Saturday, April 2, 2016

Այցելություն դեպի Էջմիաջին



Այսօր մի քանի ութերորդ-իններորդցիներով գնացել էինք Էջմիածին ̀ իհարկե ընկեր Նունեի հետ:Էջմիած-նում տեղի էր ունենում գրաբարի մրցույթ: Մենք բաժանվեցինք երկու խմբի: Մի խումբը գնաց մրցույթին մասնակցելու, իսկ մյուսները դարձան լուսաբանողներ ̀ ես նույնպես: Քանի որ շուտ էինք հասել, որոշեցինք մտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տաճարը շատ գեղեցիկ էր:Տաճարի մուտքի վերնամասում ̀ առաստաղին, որմնանկարներ կային: Նկարված հրեշտակի վերևում փոքր կարիճ կար ̀ դա նկարված չէր, իսկական կարիչճ էր ̀ նկարչի վրձնով հավերժացած: Պարզվեց, որ միայն ես գիտեմ  ̀ թե ինչպես է այդ կարիճը հայտնվել այդտեղ: Նկարչի աշխատանքի ժամանակ հայտնվել է մի կարիճ, և փորձել է խայթել նրան: